Վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում

ԼՈՒՐԵՐ

Վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում:

Հիշեցնենք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:

«Վաղը 11։30-ին եկեք Կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում։ Երեկոյան ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետություն մերոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ»,-ասել էր նա:

Նշենք, որ այս պահին արդեն կառվարության մուտքերի մոտ մարդիկ են հավաքվել:

Տեսանյութ

Оцените статью
error: Content is protected !!