Զարհուրելի սպանություն` Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է

ԼՈՒՐԵՐ

Ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Արարատի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը։ Shamshyan.com–ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Վեդիի քաղաքապետարանի շենքում։

Արարատի ոստիկանություն են բերման ենթարկվել Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Նորայր Ն.-ն, 17-ամյա Կ. Մ.-ն, 55-ամյա Տիգրան Պ.-ն, 17-ամյա Մ. Մ.-ն և 57-ամյա Ժորա Բ.-ն:

«Իրավապահները պարզել են, որ նշված անձինք հունվարի 5-ին Վեդի քաղաքի Թումանյան 6 հասցեում գտնվող Վեդիի քաղաքապետարանի սենյակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Վեդիի բնակիչ, 59-ամյա Պետրոս Ա.-ի հետ, որի ընթացքում վիճաբանությանը մասնակցող Նորայր Ն.-ն, Մարսել Մ.-ն, Կ. Մ.-ն և Ժորա Բ.-ն ոտքերով և ձեռքներին ընկած տարբեր առարկաներով ծեծել են Պետրոս Ա.-ին ու սպանել:

Արդեն հունվարի 7-ին՝ գիշերը ժամը 23:30-ի սահմանում, Կարեն Մ.-ն Ն. Մ.-ի հետ վերջինիս հոր՝ 45-ամյա Տիգրան Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով սպանվածի դին փայտե արկղով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող Վեդիի գոմերի մոտ, գցել այնտեղ ու հեռացել:

Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կ. Մ.-ն, Մարսել Մ.-ն, Նորայր Մ.-ն և Ժորա Բ.-ն ձերբակալվել են:

Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Оцените статью
error: Content is protected !!