Եռաբլուրում կինը մոտենում է զոհվածների հարազատներին և առաջարկում գումարի դիմաց մասնակցել Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներին

ԲԼՈԳ

«Առաջին լրատվական»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Վարդուհի Հովակիմյանը, պատմեց, որ նախօրեին իր ամուսինը և հարևանուհին Եռաբլուրում իրավիճակի են ականատես եղել, երբ մի կին հերթով մոտեցել է Եռաբլուր այցելող ծնողներին, մայրերին և առաջարկել գումարի դիմաց միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ «Մենք շատ հաճախ չենք գնում Եռաբլուր, ամուսինս է շուտ-շուտ գնում։

Բայց այդ օրը գնացել էինք ու տեսանք, որ այդ կինը մոտենում և կոնկրետ գումար էր առաջարկում՝ 40-50 հազար դրամ, բայց ասում էր, որ պետք է ակցիաների ժամանակ դրոշ պահել ու գոռալ՝ Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան, պահանջել Նիկոլի հրաժարականը։ Եռաբլուրից գնալիս երթուղայինի մեջ էլ մի ծնող պատմեց, որ 17 թաղամասում են գումար բաժանում»,- պատմեց քաղաքացին՝ հավելելով, որ Եռաբլուրում իրենց հանդիպած կինը հրապարակավ ու բավական կոպիտ ձևով մերժել է կնոջ առաջարկը՝ ասելով, որ ինքը իր վիշտը չի վաճառում։

Կնոջ խոսքերով՝ գումար բաժանող կինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից է հանդես գալիս։ «Հենց այդ փող բաժանող կանայք էին ասում, որ «Բարգավաճից» են, ասում էին, որ գումարը «Բարգավաճն» է տվել։ Այդ կնոջն էլ են ասել, որ փողը «Բարգավաճն» է տալիս»,- ասաց Վարդուհի Հովակիմյանը։

Քաղաքացին նշեց, որ իրենք չեն ցանկանում նախկինների վերադարձը։ «Ես մի բան գիտեմ, որ ոչ մեկ չի ուզում, որ նախկինները հետ գան։ Եթե Վազգեն Մանուկյանը, Քոչոն, Սերժը հետ գան, ժողովուրդը ուղղակի կթողնի ու կհեռանա երկրից։ Թող հիմա ոչ մեկ իրեն սրբի տեղ չդնի։ Անցած ընտրություններին «Բարգավաճը» այնքան փող է բաժանել, որ էլ դու սուս։ Իրենց շտաբում մի կին կար, Անահիտ անունով, նա էր փողերը բաժանում։ Մինչև 50 հազար ընտրակաշառք էին բաժանում»,- ասաց մեզ զանգահարած կինը։

Оцените статью
error: Content is protected !!