Սիրելի° հայրենակիցներ,
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները:
Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո:
Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:
Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին,
ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար։
Ներկայացնում եմ Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը