Հ.Յ.Դ.-ի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել

ԲԼՈԳ

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊՐՆ՝ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ, ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒՆ, ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԻՆ, ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻՆ․ Հարգելինե՛ր, Բոլորդ ծանոթ եք ՀՀ-ում և Արցախում տիրող խայտառակ իրավիճակին, որը հետևանք է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան հայտարարության ստորագրմանը, որի պատասխանատուն, որպես իշխանության գլուխ հանդիսացող անձնավորություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում արդեն սկիզբ առել է ու ամեն օր ընդլայնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժում։ Հայրենիքի Փրկության շարժում անվան տակ համախմբվել են բազմաթիվ կուսակցություններ, մտավորականներ, արվեստի գործիչներ, Ն․ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես են գալիս գիտական և ակադեմիական ինստիտուտներ, ինչպես նաև մարզային և համայնքային իշխանություններ։

Կարդացեք նաև Հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ Այս պահից սկսած մինչեւ 17.00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ եւ գործողություններ անելու. Իշխան Սաղաթելյան «ՀՀ նախագահների տեսակետները շատ հարցերում տարբեր են,

սակայն համընկնում են գոնե մի հարցում՝ Նիկոլ Փաշինյանի՝ որպես պարտված ղեկավարի հեռացումն այլընտրանք չունի»․ «Փաստ» ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն կոչ է անում Երևանի բոլոր համայնքապետերին և ավագանիներին, հատկապես Երևանի ավագանուն ու քաղաքապետ Հայկ Մարությանին անհապաղ հայտարարելու, որ իրե՛նք ևս միանում են Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջին ու սատարում են Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։

Սա քաղաքական խնդիր չէ, այլ Հայաստան հայրենիքի և համայն հայ ժողովրդի հանդեպ հանցանք գործած մարդու հեռացման պահանջ։

Միացե՛ք ժողովրդին՝ քանի դեռ ուշ չէ, որպեսզի՝ – կարողանաք բաց ճակատով ներկայանալ Երևանի բնակչությանը, – իրավունքը վաստակեք սփոփելու նահատակված, վիրավորված, անհետ կորած կամ գերևարված զինվորի ծնողին, և – առանց ամաչելու նայեք Ձեր զավակների և թոռների աչքերին ու ասեք, որ լքել եք հայկական հողը թուրքին հանձնող ապազգային անձնավորությանը և միացել հայ ժողովրդին։ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Оцените статью
error: Content is protected !!