Երգիչ Արամեն՝ երկրում տիրող իրավիճակի մասին

ԲԼՈԳ

Երգիչ Արամեն «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ ու խելացի հայ ժողովուրդ:
Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։

Մեզ պարտադրեցին, որպեսզի մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատերազմ, իսկ հիմա էլ ներքին պառակտում՝ հայրենասերների և դավաճանների:

Ես՝ որպես հայ ազգի երգիչ, և մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան ապրելու, արարելու և շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել․
Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․

Ստանալով ինչ-որ ինֆորմացիա, մի՛ փորձեք միանգամից անցնել վիրավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ:

Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն:

Ինչու ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտանգ է սպառնում, և ինչու ենք իրար անխնա վիրավորում, երբ վտանգը թուլանում է:

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից:

Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։

Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»:

Оцените статью
error: Content is protected !!