Տարրական բաներ կա որոշ «զինվորականներ» չեն տիրապետում….մի տեսակ պետական դավաճանության է նման․ Ռեգինե Պրազյան

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Ռեգինե Պրազյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Ես չգիտեմ Մովսես Հակոբյանի ասածները որքանով են ճիշտ, կամ որքանով սխալ, բայց ի լուր աշխարհի նման բաներ բարձրաձայնելը մի տեսակ պետական դավաճանության է նման։

Որպես զինվորական իր արածը դավաճանական էր և ոչ պատվաբեր։

Այժմ ողջ ռուսաթուրքաադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում իր արած հայտարարություններն են, որոնք հաստատ ի օգուտ մեր պետությանը չեն և դեռ չգիտենք դրա գալիք հետևանքների մասին։

Զինվորական գաղտնիքը աշխատանքից ազատվելուց հետո կարելի՞ է հանրայնացնել։

Ես մեծ ցավ եմ զգում հենց հիմա, երբ սկսել եմ համեմատականներ տանել այլ երկրների զինվորականների հետ ու խորը հիասթափություն եմ ապրում։ Տարրական բաներ կա որոշ «զինվորականներ» չեն տիրապետում և էսպես էլ հաղթանակ էինք ուզում!!!

Оцените статью
error: Content is protected !!