Ֆրանսիայի Լիմnնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 15-ին միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։

Փաստաթուղթը պարունակում է, մասնավորապես, հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։

Оцените статью
error: Content is protected !!