Զոհրաբ Մնացականյանը հայտարարություն է տարածել

ԼՈՒՐԵՐ

Աշխատանք է տարվում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ՝ The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը.«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանան այս ամիս՝ տեղեկացրել է լրատվամիջոցը՝

նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին:
Դեսպան Ներսեսյանը նշել է, որ այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակեն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ արտգործնախարար Մնացականյանի ԱՄՆ նախատեսվող այցը միանշանակ դրական է, քանի որ նկատելի է նաև Միացյալ Նահանգների քաղաքականության որոշակի փոփոխությունը.«Ինչպես ասում են՝ ԱՄՆ-ի սայլը տեղից շարժվեց։ Երկու հայտարարություն արվեց։ Պոմպեոյի առաջին հայտարարությունն, ըստ էության, իրենից ոչինչ չէր ներկայացնում, բավականին չեզոք էր։ Իսկ արեն երկրորդ հայտարարությունը բավականին հետաքրքիր էր։ Ինչպե՞ս կդիմանա Հայաստանը, մինչև ե՞րբ, մինչև իրե՞նք քայլ անեն։ Բավականին երկիմաստ հայտարարություն էր։

Ես Հայաստանի արտգործնախարարի սպասվելիք այցը ողջունում եմ։ Մեծ հույսեր չկան իհարկե, որ ԱՄՆ-ը մինչև ընտրությունները կարող է դիրքորոշում ցույց տալ, բայց կարող է նաև Բայդենի կեցվածքը որոշակի դեր կարող է խաղել։ Կարծում եմ՝ Միացյալ Նահագները հիմա այնպիսի քաղաքականություն է վարում, որը վերաբերում է ոչ այնքան արցախյան իրադարձություններին, այլև Թուրքի
այի վարած քաղաքականությանը տարածաշրջանում՝ որպես ՆԱՏՕ-ի

անդամ, քիչ թե շատ իրեն դաշնակից երկիր։ Ուստի Միացյալ Նահանգները չի կարող այս իրադարձություններին անտարբեր մնալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Оцените статью
error: Content is protected !!