«Վախեցած» կինը, նախապես հեռախոսը միացրած, սպասում է Գյանջայի պայթյունին… Ա. Եղիազարյան

ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Տեսեք սրանց հերթական կապիկություն — թատրոնը։
«Վախեցած» կինը, նախապես հեռախոսը միացրած, սպասում է պայթյունին, որ նկարի, փոխանակ բաց ու բարձր տեղանքից հեռանա ու թաքստոցում ապաստանի։ Նրա արձակած ձայներն ու վանկարկումները ոչ մի ձև չեն համապատասխանում իր գործողությունների հետ։

Սա հնարավոր է միայն մի դեպքում. երբ գիտես սցենարը և վստահ ես, որ քեզ վտանգ չի սպառնում։ Հարցրեք ցանկացած հոգեբանի, այս տեսանյութի կեսը դիտելուց հետո կասի այն, ինչ ասացի։

Ընկերներիս մեջ եթե կան օտար լեզուների տիրապետողներ, նույն բանը բացատրեք այնտեղ, որտեղ դրանք այս թատերական տեսանյութը պտտեցնում են»:

Оцените статью
error: Content is protected !!