«Քnչարյանը Վանեցյանին չի կարnղ ներել ու վստահել…». Արամ Սարգսյան

ԼՈՒՐԵՐ

– Հավանակա՞ն է, որ այս եռյակը ձևավորել է Ռ. Քոչարյանը:

– Շատ քիչ հավանական է… Գագիկ Ծառուկյանը խուսափում է, ինչպես օձը՝ դաղձից, որովհետև Մարտի 1-ի հարց կա, նա Ռոբերտ Քոչարյանի հետ նույն դաշտում չի հայտնվի և Մարտի 1-ի բեռի տակ չի մտնի: Այս եռյակում, բայցի ՀՅԴ-ից, մյուս երկուսի լիդերներն ամբիցիոզ են: ԲՀԿ-ն ամենամեծն է և ակնկալում է, որ իրեն սպասարկեն, մյուս երկուսն էլ այնպես չէ, որ Ծառուկյանին մտքի տիտան են համարում և դրա համար են ուզում համագործակցել, ուղղակի ուզում են օգտվել ԲՀԿ-ի հնարավորություններից:

(Ես այսպիսի բան էլի եմ տեսել և չեմ մասնակցել դրան և այդ դրդապատճառով եմ դուրս եկել ՀԱԿ-ից): Ես նաև Վանեցյանի առումով եմ բացառում Քոչարյանի մասնակցությունը եռյակի ձևավորմանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը չի կարող ներել ու չի կարող վստահել Վանեցյանին, դա բացառված է, Քոչարյանը փորձառու մարդ է, իսկ Վանեցյանը քաղաքական առումով զրո փորձ ունի, և կոպտագույն սխալներ է անում: Ես կարծում եմ, որ նրա կուսակցությունը ինչ քայլեր որ անում է, հստակ սպասարկման դաշտի քայլեր են, ինչը դրական արդյունք չի կարող բերել:

Խնդիրներ կան, որոնք ժամանակ, լուրջ մեթոդներ, անցած ուղի են պահանջում… Իրենք ընդդիմություն չեն: Նրանց և իշխանությունների քաղաքական մոտեցումների տարբերությունը ո՞րն է. իրենք ասում են՝ ռուսների հետ Նիկոլ Փաշինյանն անազնիվ է, մենք ազնիվ կլինենք: Իսկ այդպես իշխանափոխություն անելն անհնարին է… Մենք առաջարկներ ենք ներկայացնում, ասում են՝ դուք ընդդիմություն չեք, իշխանությանը գովում եք: Իրենք ինչո՞վ են ընդդիմություն, որ ասում են՝ դիմակ դնելը սխալ է, եկեք Նիկոլին փոխե՞նք: Բնականաբար, այդպիսի ընդդիմությունը հանրության աջակցությունը չի ունենալու:

Մանրամասները՝  «Առաջին լրատվական»-ի տեսանյութում

Оцените статью
error: Content is protected !!