Այսօր ինձ ահազանգեց մի ծնող. Հրավիրում եմ ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը. Անահիտ Բախշյան

ԼՈՒՐԵՐ

Անահիտ Բախշյան-ը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Հրավիրում եմ ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը

Այսօր ինձ ահազանգեց մի ծնող Երևանի թ․29 ավագ դպրոցի ընդունելության հետ կապված ու ես ուսումնասիրեցի դպրոցի կայքում դրված ընդունելության հայտարարությունը, որի համաձայն գործերն ընդունելու սկիզբը հայտարարվել է առավոտյան ժամը 11․00-ն, այս ծնողը իր երեխայի հետ մոտեցել է հենց այդ ժամից քիչ ավելի շուտ, դպրոցի մոտ արդեն կուտակված է եղել ստվար բազմություն, որի մեջ եղել են անձինք, ովքեր ասել են, որ իրենց ժամը 10-ին են ասել։

Փաստորեն, գործընթացն արդեն սկսված է եղել, 2 կողմից դռները բաց են եղել և 11-ից շատ չանցած հայտարարվել է, որ ընդունելությունն ավարտվել է։

Զարմացած եմ 2 փաստի վրա․
1․ Դպրոցի հայտարարության մեջ «տեղեկանք սովորողի բնակության վայրի մասին» պահանջը, ըստ ԿԳ նախարարի 2010թ․ N 1640-Ն հրամանի 14-րդ կետի ավագ դպրոցի դեպքում չի պահանջվում և տրամաբանական չէ ու չեմ հասկանում, թե ի՞նչ նպատակով է գրվել այդ փաստաթուղթն այն դեպքում, երբ սովորողներն ավագ դպրոցը պետք է ընտրեն։

2․Զարմանալի է հայտարարության մեջ նշված հոսքերի պարագայում մրցույթի բացակայությունը, երբ ընդունված աշակերտների թիվը լիցենզիայով սահմանված թիվն է, որն ավարտվում է գործերի ընդունման հայտարարված ժամից շատ չանցած և հայտարարության մեջ նշված չէ, թե ո՞ր աշակերտը ի՞նչ գնահատականների դեպքում կսովորի այս կամ այն հոսքում։

Մանավանդ, որ հայտարարված հարցազրույցն արվում է ոչ թե գործերն ընդունելուց առաջ, որը գոնե մրցույթի տպավորություն կստեղծեր, այլ լիցենզիայով սահմանված տեղերի չափով գործերը ընդունելուց հետո։ Նման մոտեցումը չի բխում աշակերտների նախասիրություններից։

Ահա դպրոցի հայտարարությունը․
Թիվ 29 ավագ դպրոցի 2020-2021 ուստարվա X-XII դասարանների ընդունելությունը սկսվելու է 03.08.2020թ-ից ժամը 11.00-15.00:

​ X-րդ դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր՝
1. 9-րդ դասարանի ավարտական վկայական,
2. 2 լուսանկար՝ 3×4 չափի,

3. Ծննդյան վկայական, ՀԾՀ (սոցիալական քարտ), անձնագիր (բնօրինակ և պատճեն),
4. Ծնողների անձնագրերը (բնօրինակ և պատճեն),
5. Տեղեկանք բնակության վայրից:

6. Բժշկական 26 ձև (նախկին դպրոցից)
Դպրոցում գործում են հումանիտար, տնտեսագիտական, բնագիտական հոսքային դասարաններ հայերեն և ռուսերեն լեզուներով:

Մուտքը միայն դիմակներով և ձեռնոցներով։
Ընդունելության կազմակերպման նման ձևը սովորողների կրթության շահերից չի բխում։

Оцените статью
error: Content is protected !!