Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ է հատնաբերվել

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ ռուսական արտադրության պատվաստանյութն իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ, գրում է ТАСС-ը:
«Ես կարող եմ նշել, որ առաջին և երկրորդ փորձարկման փուլերի արդյունքում, պատվաստանյութը ցույց է տվել, որ 21 օրվա ընթացքում կամավորների 100%-ի մոտ իմունիտետ է ձևավորել:
Արդյունքը նաև կրկնապատկվել է երկրորդ փորձարկումներից հետո: Կենդանիների դեպքում ևս 100%-ի մոտ իմունիտետ է ձևավավորվել»,-ասել է Դմիտրիևը:
Ի պատասխան այն հարցի, թե երբ կհրապարակվեն պատվաստանյութի վերաբերյալ տվյալները, Դմիտրիևն ասել է, որ ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի օգոստոսին:

Оцените статью
error: Content is protected !!