Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը ՀՅԴ-ի հայտարարությանը

ԲԼՈԳ

Իմ ընկալմամբ՝ ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հայտնի գրառումից հետո նրա ու ՀՅԴ-ի միջև բռնկված փոխհրաձգությունը ավելի խորն է, քան իշխանությունից հեռացված ուժի ու նոր իշխանության բախումը։
Հարցը անցած բազում տասնամյակներում հայոց պատմության գիտակցված ու քաղաքական կեղծման, ավելի ստույգ՝ այժմ դրա նորովի վերաշարադրման բարդ գործընթացի մեջ է։

Անշուշտ, ԽՍՀՄ օրոք հայոց պատմությունը կեղծվել է, ու այդ կեղծիքում, հարկավ, ՀՅԴ-ի ու բոլշևիկների կոնֆլիկտին գումարվել է առաջին ու խորհրդային հանրապետությունների կոնֆլիկտը,
ու Հայասատանի խորհրդայնացման արդարացման ու փառաբանման նպատակով սևացվել առաջին հանրապետությունն ու ՀՅԴ-ին վերագրվել ավելին, քան կա։ Սակայն, ինչպիսին էլ լիներ խորհրդային պատմագրության կեղծիքը, ՀՅԴ պատմությունը ամենևին մաքրամաքուր ու սպիտակ չէ, ու դա մեր մեծ պատմության մասն է։ Ու պետք չէ դրանից փախչել, այն կոծկել, լռել դրա մասին։
Սա ճիշտ և ճիշտ նման է հայոց պատմության մեջ մեր եկեղեցու ու պետության երբեմնի ողբերգական հակադրություններին․․․

Ու ցավոք, ՀՀ անկախության շրջանում էլ, իմ կարծիքով, ճշգրիտ լուծումը չգտնվեց․․․
Հատկապես 1998-ից հետո ՀՅԴ-ը, որպես իշխող կուսակցություն, իր վերահսկողության տակ վերցրեց հատկապես պատմությունը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետից մինչև դպրոցական դասագրքեր։
Եւ այդ ամենի արդյունքը լռություն էր կուսակցության, եկեղեցու ու մեր պատմության այդ տխուր էջերի վրա՝ առանց հիշատակելու սխալ որոշումներն ու արարքները․․․
Մեր եկեղեցու պատմությունն էլ իզուր չէ առանձնացվել այդ պատմական կոնտեքստից․․․ որպեսզի այն ուղղակի երևա մեկ մեծ, կարևոր ինստիտուտի պատմություն՝ առանց ցույց տալու նրա երբեմնի ողբերգական փոխհարաբերությունները աշխարհիկ ու քաղաքական իշխանության հետ․․․

Ու այժմ, երբ եկեղեցու պատմությունը վերադարձվում է համահայկական պատմության կոնտեքստ, վախն այդտեղ է։ Որքան էլ իշխանությունը հայտարարում է, որ ժամերը պահպանվում ու դասընթացն ինտեգրվում է պատմությանը, դիմադրությունը շարունակվում է․․․ Որովհետև պատճառը կոնտեքստի մեջ է, ոչ թե ժամերի, բովանդակության, որոնք մնում են․․․

Նույնպիսի մտահոգություն ՀՅԴ-ն ունի ընդհանուր հայ ժողովրդի պատմության հետ, որ նոր հեղինակները կգրեն նաև նրա մասին, ինչի մասին նախկինում լռել ենք, կրթական ծրագրերում չենք խոսել․․․
Իմ տպավորությամբ՝ ՀՅԴ-ի վախը հենց դրանից է գալիս՝ հայ ժողովրդի պատմության վերաշարադրման մոնոպոլ իրավունքից զրկվելուց․․․

Իմ ընկալմամբ՝ ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հայտնի գրառումից հետո նրա ու ՀՅԴ-ի միջև բռնկված փոխհրաձգությունը…

Опубликовано Styopa Safaryan Суббота, 1 августа 2020 г.

 

Оцените статью
error: Content is protected !!