Սպանվել է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամը

ԼՈՒՐԵՐ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի ու կտտանքների հետևանքով մահացել է Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Ադրբեջանի ժողովրդա-
կան ճակատ» (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) կուսակցության նախագահության անդամ Ֆուադ Գեհրեմենլին։

Նա ձերբակալվել էր հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած հայտնի ցույցից հետո՝ մեղադրվելով պետական հեղաշրջման մեջ։

Եթե լուրը հաստատվեց, ապա մեր դիվանագիտության համար կարևոր կռվան կարող է դառնալ։

Իմ ու Էլբակեան Էդգարի «Ժամանակակից Ադրբեջան» գրքից մի հատված նշված կուսակցության մասին.
««Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) ստեղծվել է արդեն նորօրյա անկախացման օրերին՝ 1989 թ.
հուլիսի 16-ին, Աբուլֆազ Էլչիբեյի և ևս 14 հոգու կողմից։ 1992-1993 թթ.՝
Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության տարիներին, եղել է վերջինիս քաղաքական ու ռազմական հենարանը՝ զինված ջոկատներ ունենալով ինչպես երկրի ներսում,

այնպես էլ ռազմաճակատում։ 2000 թ.-ից հետո մինչ օրս կուսակցությունը ղեկավարում է Ալի Քարիմլին։

Վերջին անգամ կուսակցությունը Միլլի մեջլիսի ընտրություններում անցողիկ շեմը կարողացել է հաղթահարել 2005 թ.-ին (5 տեղ)։ Անդամների թիվը խիստ մոտավոր հաշվարկներով 50 հազար է»:

Ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի ու կտտանքների հետևանքով մահացել է Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝…

Опубликовано Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգը Суббота, 1 августа 2020 г.

 

Оцените статью
error: Content is protected !!