Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն ամբողջությամբ վերականգնվել են. Լուսանկարներ

ԼՈՒՐԵՐ

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է. «Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են:
Մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները:
Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը»:

 

 

 

Оцените статью
error: Content is protected !!