ՀՀ վարչապետը հայտնել է,որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

«Համաճարակային իրավիճակը ՀՀ-ում էականորեն բարելավվել է.
վերջին 4-5 օրերի տվայլներով կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հայտնած տվյալներով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել է 723 մահվան դեպք:

«Այն, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել ՀՀ-ում, դա ակնհայտ է:
Բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ:
Դրա անկյունաքարը, մեր համոզմամբ, դիմակների պարտադիր կրումն է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սրա ֆոնին, եթե թուլացնենք զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին:

Оцените статью
error: Content is protected !!