Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի վրայի խալերը․ Սրա մասին քչերը գիտեն

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ահա դրանց նշանակությունները, որոնց մասին գիտեին շատ քչերը:

Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք իմաստ ունեն: Դեմքի յուրաքանչյուր մաս համարակալված է:

Ըստ թվերի էլ կտեսնեք, որ մասում գտնվող խալը, ինչ նշանակություն ունի.

1. Վկայում է, որ այդ մարդն ունի հիանալի ինտուիցիա, տրամաբանական մտածողություն և ակտուալ զբաղմունքների հակում:

2. Այս հատվածում խալ ունեցող մարդիկ կրքոտ են ու շատ խանդոտ:

3. Ունեն պոետիկ բնավորություն, մտավոր մասնագիտությունների հակում:

4. Այստեղ խալ ունեցող մարդիկ ամբողջովին կարող են նվիրվել սիրուն, իրենց սիրած էակին միշտ պարուրել սիրով ու ջերմությամբ:

5.  Ունեն կտրուկ բնավորություն, որը հանգեցնում է խառնված և կարճաժամկետ սիրային հարաբերությունների:

6. Սիրում են ճանապարհորդություն, արվեստ և ունեն վառ երևակայություն:

7. Խանդոտ են և ցանկանում են, որ իրեն ենթարկվեն:

8. Շատ զգայուն անձնավորություններ են: Ցանկացած հարաբերություններում նրանք փնտրում են ավելի ու ավելի շատ նոր զգացողություններ և անհանգստություններ:

9. Հոգեպես փակված են իրենք իրենց մեջ, ինչն էլ հանգեցնում է անիմաստ կռիվների:

10. Ունեն հիանալի հիշողություն և կարողանում են տարբերել ինչն է իրենց համար լավ, և ինչը՝ վատ

11. Հոգեպես փակված են, ձգտում են այն ամենին, ինչ արգելված է, ինչն էլ հաճախ սիրային հարաբերություններում վեճերի պատճառ է դառնում

12. Անմնացորդ տրվում են սիրուն, սակայն սա նույնպես  խնդիրներ է առաջացնում հարաբերություններում:

13. Հակված են հաճախակի կռիվների՝ անիմաստ պատճառներով, սակայն կռվից հետո շատ շուտ ցանկանում են նորից հաշտվել այն մարդու հետ, ում հետ վիճել են:

14. Ունեն բարձր զարգացած և միստիկ մտածելակերպ, տիեզերական սիրո զգացում և արտասովոր ճակատագիր:

15. Սիրում են անկախություն, ազատություն. գործում են այնպես, ինչպես ցանկանում են:

16. Պատրաստ են իրենց ամբողջությամբ նվիրել ընտանիքին:

17. Սկանդալային իրադարձությունների հակում ունեն: Սիրո մեջ բազմազանություն են սիրում, բայց ամուսնական կյանքում լուրջ են:

18. Բավականին զգայուն բնավորություն ունեն. բնորոշ են ֆանտազիան ու օրիգինալությունը:

19. Շատ խանդոտ են, փնտրում և հաճախ գտնում են մեծ սեր և այն միակին, ում հետ կցանկանային անցկացնել ամբողջ կյանքը:

20. Այս խալը վկայում է հոգեկան ճնշվածության, դեպրեսիայի  մասին:

21. Չեն սիրում միօրինակություն, որը նաև սիրո հարցում է դրսևորվում, իսկ դա էլ իր հերթին սիրային հարցերում խառնաշփոթի է հանգեցնում:

22. Միայն մի բանի են հավատարիմ՝ ուրիշի գեղեցկությունն օգտագործելուն: Այստեղից էլ՝ մշտական անհավատարմությունը

23. Պարզ միտք ունեն. չեն սիրում քաոս ու խիստ  կարգուկանոնի են հետևում: Նման մարդիկ վերելք են ապրում թե՛ հոգեպես, թե՛ նյութական առումով

24. Առողջական ու հոգեկան խանգարումներ ունեն: Նման մարդիկ իրենց անպաշտպան ու խոցելի են զգում: Պայքարի համար նրանք ներքին ուժ չունեն:

25. Երազում են ամուր ավանդական ընտանիքի մասին: Սիրում են հանգիստ, կայուն կյանք:

Оцените статью
error: Content is protected !!