Հիվանդանոցում ոչ հայելի կար, ոչ էլ լոգանք ընդունելու հնարավորություն, բայց կար մի աղջիկ, անունը Գայանե․․ ․

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Շատ տարիներ առաջ, երբ պիտի ունենայի առաջնեկիս, պառկած էի հիվանդանոցում։ Պալատում 12 հոգի էինք, այն ժամանակ այդպես էր կարգը։

Բոլորս երիտասարդ էինք, անհամբեր սպասում էինք, բայց պիտի խոստովանեմ, որ այնքան էլ լավ տեսք չունեինք։ Հիվանդանոցում ոչ հայելի կար, ոչ էլ լոգանք ընդունելու հնարավորություն։ Բայց կար մի աղջիկ, անունը Գայանե, հենց իմ կողքի մահճակալն իր տեղը, բոլորից տգեղ էր՝ շատ գեր և այտուցված։

Картинки по запросу ««Я лежала на сохранении много лет назад, к моей соседке по палате постоянно ездил муж…»»

Մեր պալատն առաջին հարկում էր։ Բոլորիս ամուսինները գալիս էին և մենք խոսում էինք պատուհանից։ Այդ ընթացքում կարանտին էր, այնպես որ մեր բախտը բերել էր, որ շփվելու հնարավրություն ունենք։ Այդ ժամանակ գրեթե ոչ ոք մեքենա չուներ, մարդիկ մինչ ուշ ժամ աշխատում էին, ոչ մեկի մոտ էլ ամեն օր մարդ չէր գալիս, բացի Գայանեի ամուսնուց։

Նա գալիս էր ամեն երեկո, երբ արդեն մութ էր լինում, գալիս էր, նրանք միայն 2-3 բառ էին փոխանակում։ Ամուսինը նիհար էր, մի ոտքը կաղ, միշտ գլուխը կախ էր քայլում։ Փոքրիկ կաթսայով տաք ուտելիք էր բերում կնոջը, վերցնում նախորդ օրվա կաթսան և գնում։ Գայանեն միշտ ինձ էլ էր հյուրասիրում։ Մի օր նա ասաց, որ տուն հասնելու համար ամուսինը պիտի 2 ժամ ճանապարհ գնա։

Մենք միևնույն պալատում անցկացրեցինք գրեթե 10 օր և դրանից հետո այլևս չտեսանք իրար։

Անցավ 20 տարի։ Պատահաբար հանդիպեցի Գայանեին, մի անգամից ճանաչեցինք իրար։ Նա արդեն 3 երեխա ուներ և սպասում էր չորրորդին։ Այնքան գեղեցիկ էր։ Գիրուկ, բայց գեղեցիկ։ Մեքենա էլ ունեին, էլի շատ գեղեցիկ։ Երեխաներն էլ բոլորը ժպտերես և առանձնացող։

Իսկ մեքենայի ղեկին նստած էր ամուսինը՝ էլի նիհար և կաղ ոտքով։ Հիշեցի այն փոքրիկ հին կաթսան․․․

Ու կրկին համոզվեցի, որ տղամարդու համար կարևոր է ոչ թե արտաքին գեղեցկությունը, այլ այն, ինչ նրա ներսում է։

Ինչպես որ այն կաթսայի ուտելիքն էր տաք մնում՝ նույնիսկ 2 ժամ ճանապարհ անցնելուց հետո․․․Ճիշտ տղամարդն էլ է մնում ջերմ, եթե նույնիսկ միասին մի ամբողջ կյանք անցնեք․․․

Оцените статью
error: Content is protected !!