«ՀԷՑ»-ը հաշվիչների ցուցմունքներ է կեղծել․ Հայտնաբերվել է հավելագրումներ․ Մանրամասներ

ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի նախագահի այս տարվա ապրիլի 30-ի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը մայիսի 4-8-ը

ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մոնիթորինգ:

Արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Մեզ հայտնի դարձավ, որ իրականացվել է թվով 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում,

որոնք համեմատվել են մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միեւնույն առեւտրային հաշվիչների ցուցմունքների հետ:

Պարզվել է, որ ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են,

քան մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առեւտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները:

Արդյունքում ՀԾԿՀ-ն մտադիր է հուլիսի 8-ի նիստում ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով: Արդյոք ՀԷՑ-ը կբողոքարկի ՀԾԿՀ որոշումը՝ ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Оцените статью
error: Content is protected !!