Ինչն է եղել Վարդենիսում 25-ամյա երիտասարդին դաժանությամբ սպանելու պատճառը. վարկած առաջին

ԼՈՒՐԵՐ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ գիշերը կրակոցներ են հնչել Վարդենիս քաղաքում, ինչի հետևանքով սպանվել է 25 ամյա քաղաքացի։

ArmLur.am—ի տեղեկություններով՝ սպանված Թորգոմ Հարությունյանը Վարդենիսում հայտնի է «որպես քրեական հեղինակություն»։

Դեպքը տեղի է ունեցել, երբ երիտասարդը տուն գնալիս է եղել, կրակոցները հնչել են շենքի մոտ, նա միայնակ է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչ կրակելը, երիտասարդին նաև դանակահարել են։

Նշել էինք, որ Թորգոմ Հարությունյանը վերջերս էր քրեակատարողական հիմնարկից դուր եկել։ ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն, Ակոնքի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մարդ է մահացել։

Մահացածը հայտնի էր որպես «քրեական հեղիանակություն» Արա անունով։ Վթարի մեղավորը եղել է Թորգոմ Հարությունյանը;

Այս դեպքով քրեական գործ է հարողցվել, երիտասարդին ստորագրությամբ ազատ են արձակել։

Եվ ահա իրավապահներից մեզ հասած տեղեկությունների համաձայն, չի բացառվում, որ այս վթարը կապ ունի գիշերը հնչած կրակոցների հետ։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ վթարը տեղի էր ունեցել 2019 թ-ին։

Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել էին «Mitsubishi Montero» և «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետեւանքով «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արա Մ.-ն (ծնված 1983 թ.) տեղում մահացել էր:

Оцените статью
error: Content is protected !!