Ողբերգական դեպք. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դին

ԼՈՒՐԵՐ

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Շ. Արոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Թ-ի դին։

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оцените статью
error: Content is protected !!