Բայց երբ բակում նրանց է մոտենում երկրի վարչապետը դիմակով,դիմակներ է բաժանում ու ԽՆԴՐՈՒՄ կրել դրանք…

ԼՈՒՐԵՐ

Ֆեսբուքյան օգտատեր Ավագ Պապոյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Վարչապետը կրկին դիմակ է բաժանում…
—————————
Ասում են վարչապետը փոխանակ լուրջ գործերով զբաղվի՝ դիմակ է բաժանում,դա ուրիշներն էլ կարող են անել…
.
Գուցեև չանդրադառնայի այս խոսակցությանը,եթե դա ասեին մենակ նախկին որկրամոլներն ու պաշտոն չստացած աբիժնիկները,բայց դա ասում են նաև մեր ընկերներից ոմանք…
Քոնտե՜շ,տիկնայք և պարոնայք,թույլ տվեք չհամաձայնվել…

ՙՙԼուրջ գործերիՙՙ ցանկը ընթերցելիս,հավանաբար,չեք նկատել վերին շարքերում տեղակայված մի կետ,որում կարևորվում է ժողովրդի,քաղաքացու բարոյա-հոգեբանական իմիտացիայի առողջացումն ու բարձրացումը…
Բացատրեմ օրինակով՝

Երբ 10-12 տարեկան երեխան տանից դուրս է գալիս բակում խաղալու,ծնողները նրան հորդորում,ստիպում են դիմակ կրել,բայց այդ նույն երեխան դեռ շքամուտքին չհասած,հանում է դիմակը,խոթում գրպանը,որովհետև համ նեղվում է դրանից,համ էլ հեռուստացույցով տեսել է,որ,մի ոմն գևոր ձյաձյա ու ոչ պակաս ոմն սոնա ծյոծյա,դիմակ չեն դնում ու մնացածերին էլ հորդորում են՝ չդնել…

Բայց երբ բակում նրանց է մոտենում երկրի վարչապետը դիմակով,դիմակներ է բաժանում ու ԽՆԴՐՈՒՄ կրել դրանք…
Նույն հոգեբանական մեթոդը կիրառելով,վարչապետը մոտենում է շենքի բակում նարդի խաղացող թոշակառու պապիկին ու ոչ միայն բաժանում է,այլ նաև անձամբ օգնում է դիմակը ճիշտ կրել…
Սա ձեր ասած խոսուն ԼՈՒՐՋ գործերից է
Սա իմ կարծիքն էր…

Ժողովուրդ վարչապետը բաժանում է չէ՞ դիմակը,չի վաճառում չէ՞.
Էդ հակա-մականերդ,հլը ձեռքներդ դրեք խղճերիդ (չնայած ձեր դեպքում ձեռքերդ օդի մեջ է մնալու) ու խոստովանեք,եթե Նիկոլը սա չաներ,ոնց էիք գոռգոռալու,մեջտեղից ճղվելու,թե ընկած բուկլետ էիր բաժանում,խի՞ դիմակ չես բաժանում….Այստեղ էլ մատներդ համապատասխան տեղում մնաց..

Մոռացաք երևի,որ երկրի ղեկավարի ոտքերի տակ կառտոն էիք գցում,որ ծառ տնկելուց,հանկարծ կոշիկի տակացուները չհողոտվեն…
Ջիվանին կասեր — ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ես էլ ասում եմ — թարգեք,ամոթ է…

Շնորհակալություն պարոն վարչապետ.Շնորհակալություն նաև այս նախաձեռնությանը միացած նախարարներին,առանձնահատուկ շնորհակալություն տիկին Զարուհի Բաթոյանին,ՀԽ նախագահին,մարզպետներին ու համայնքապետերին…
Ցանկալի էր այստեղ տեսնել նաև մեր արվեստի ու մշակույթի գործիչներին…
Մի դերասան կար,կառավարական տան դիմաց ակցիա էր անում,թե թողեք հարսանիքներ անեն,երիտասարդները մեղք են,..

Ապե՜ր թախտին նստել,բախտին սպասելով չէ,դուրս արի,օգնիր ՙՙպետությանըՙՙ,մենք հո գիտենք,որ դու քո գրպանի համար չես ասում,քո դարդը գիտենք,որ թամադությունը չէ,դու ջահելների երջանկությունն ու ազգիս բազմացումն ես ուզում…

Ինչպես կասեր մեր ՙՙբարեկամՙՙռուսը՝ էդպես չի լինում,որ համ թառին նստես,համ էլ ձուկ ուտես..
Ինչևէ
Առողջ եղեք,դիմակ կրեք ու չմոռանանք շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին..

ՀԳ
Երբեք ՙՙկույրՙՙ նիկոլական չեմ եղել ու չե՜մ.Ավելի շուտ ռեալիստ եմ՝ լավը տեսնում,ուրախանում,հրճվում,գովաբանում եմ,վրիպումներն ու բացթողումներն էլ բարձրաձայնողներից,քննադատողներից մեկն եմ…
լավա-վատա՝ էտա…⤵️
Ավագ Պապոյան

Оцените статью
error: Content is protected !!