Արթուր Հայրապետյանի անդրադարձը՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը

ԲԼՈԳ

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

2015 թիվն ընդհանրապես խառը տարի էր, բհկ-ականներին բամփում էին, Գևորգ Պետրոսյանն էլ թախտի տակ էր մտել:

Բայց երբ Լևոն Մարտիրոսյանը խոսում էր տարածքներ հանձնելու մասին՝ 2015-ի նոյեմբերին, բամփոցին արդեն ավարտվել էր, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հաշտվել էին, էլի ջան-ջիգյար հարաբերություններ էին, ուղղակի Գևորգ Պետրոսյանը թախտի տակ մնալով, դրա մասին կուրսի չի եղել:

Հիմա մենք իրեն հիշեցնում եք: Թող իմանա:

Ու եթե ինքը Նիկոլ Փաշինյանին թուրք է անվանում այն խոսքերի համար, որը վարչապետը չի ասել, ապա ստացվում է, որ Գևորգ Պետրոսյանը ՀՀԿ-ին ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանին տասնապատիկ թուրք է անվանում:

Իհարկե, անկախ ամեն ինչից, ոչ մեկին պետք չէ թուրք անվանել, քավ լիցի, մենք չենք պատրաստվում Գևորգ Պետրոսյանի պես «պլենդուզից» ցածր դիրքեր գրավել:

Ուղղակի իր տրամաբանությամբ այդպես է ստացվում: Ու հիմա իրեն պարզ հարց ենք տալիս. թե մեջդ մի գրամ արժանապատվություն, տղամարդկություն, թասիբ կա, գոնե երկու խոսքով մեկնաբանի հանրապետական պատգամավորի խոսքերը: Չի մեկնաբանի:

Որովհետև ինքը լատենտ հայրենասեր ու ազգային տղա է: Սրանց վազքը մինչև մարագն է: Սրանք մենակ թախտի տակից են հզոր ստատուսներ գրում ու թուրքի մասին խոսում…

Оцените статью
error: Content is protected !!