Փաստորեն արդեն մնացել է 49 օր. իմքայլականները՝ Խաչիկ Ասրյանի՝ Փաշինյանին 50 օր տալու մասին

ԼՈՒՐԵՐ

Երեկ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել և մի քանի կետեր նշել, որոնց մինչև ապրիլի 7-ը պետք է ներկայիս իշխանությունը ականջալուր լինի։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը Նիկոլ Փաշինյանին 50 օր ժամանակ է տվել։

Armdaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ անհեթեթ հայտարարություններ չի մեկնաբանում։

«Չեմ կարդացել հայտարարությունը և անկեղծ ասած՝ չեմ էլ պատրաստվում մեկնաբանել»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե բազմիցս եք հայտարարել, որ Ձեզ համար ամենակարևորը ժողովրդի կարծիքն է, Խաչիկ Ասրյանն էլ այդ ժողովրդի մի մասնիկն է, պատրաստ են արդյոք ժողովրդի, այս դեպքում Խաչիկ Ասրյանի կարծիքը հաշվի առնել և նրա դիտարկումներին ականջալուր լինել, պատգամավորը նկատեց.

«Հասկանում եմ, բայց մարդ գոնե քաղաքական դեմք պետք է լինի, որ գոնե մեկնաբանեմ»։

«Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասաց, որ նոր է գործուղումից վերադարձել և տեղյակ չէ հայտարարությանը։

«Փաստորեն արդեն մնացել է 49 օր։ Խաչիկ Ասրյանին և առհասարակ նման կերպարներին չեմ հետևում»,-հավելեց Պապոյանը։

Оцените статью
error: Content is protected !!