Դատախազությունը հրապարակեց «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի որոշումը

ԼՈՒՐԵՐ

Դատախազությունը մերժել է «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

ՀԺ-ի հետ զրույցում Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը մերժվել է այն պատճառով, որ քննության ներկա

փուլում որևէ այլ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը, ի զորու չէ կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը եւ չեզոքացնելու Թավադյանի նկատմամբ դատարանի

կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշմամբ արձանագրված հիմքերը.

«Հետևաբար ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու հիմքերը և անհրաժեշտությունը բացակայում են»,- նշեց Խաչատրյանը:

Թավադյանի համար երաշխավորել էին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Արդարադատության

նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, «5-րդ» ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, ԱԺ մարդու

իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը եւ ուրիշներ:

Թավադյանը, հիշեցնենք, կալանավորված է 2019 թվականի դեկտեմբեր ամսից: Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ:

Դեկտեմբերի 24-ին նա նույն կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա՝ ձերբակալվել: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի

աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց

ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Оцените статью
error: Content is protected !!