Բանակում դեպքերի ավելացումը սադրանք է, որի հետևում կանգնած է նախորդ ռեժիմը՝ Քոչարյանը, Սերժը ․ Աշոտ Աղաբաբյան

ԼՈՒՐԵՐ

Ընդհանրապես, որ զորամասում, որ խուլիգանության հետևանքով մարդասպանություններ են, այդ գնդի հրամանատարին որպես ազգի դավաճան գնդակահարել է պետք։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակում վերջին շրջանում ինքասպանությունների ավելացմանն՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը։

«Նրանք էդ հրամանատարի երեխեքն են, եթե մի մարդ չի կարողանում անել այնպես, որ իր երեխեքը խաղաղ ապրեն, ուրեմն՝ հերը լավ չի, պետք է հորը գնդակահարեն, որ սերունդը «վարի» չգնա»,-ասաց Աղաբաբյանը։

Անդրադառնալով, նախօրեին պաշտպանության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների

պաշտոնանկություններին՝ նա նշեց, իր կարծիքով աշխատանքից ազատվածները հին ռեժիմի մարդիկ են եղել։

«Նրանք հեղափոխությանը դավաճանողներ են եղել, դրա համար էլ գործից ազատվել են, ճիշտ են արել, որ ազատել են։

Բնական է, որ եթե զինվորական է մահանում, ապա գերագույն- գլխավոր հրամանատարը չի կարող բանի տեղ չդնել։

Բայց, կարծում եմ, դա էլ բավարար չէ, եթե էլի որևէ մեկը նման «պռավալներ» թույլ տա, ուրեմն նրան էլ է պետք գործից հանել ու դատել։

Էս ազատվածներին էլ միայն գործից ազատելը բավարար չէ, նրանց նկատմամբ քրեական գործ է պետք հարուցել, ինչի՞ համար են պաշտոնանկ արել, եթե նրանց մեղքը կա՝ ուրեմն դատեք։

Օրենքում դրույթ կա՝ «անփութություն», եթե ուրիշ բան էլ չլինի, անփութության համար նրանց կարելի է դատել»,-ասաց նա։

Աղաբաբյանը համոզմունք հայտնեց, որ բանակում նման դեպքերի ավելացումը սադրանք է՝ կազմակերպված նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից։

«Այս ռեժիմը պատրաստ է փողեր ծախսել, որ բանակում էլ վատ բաներ լինեն, ամեն տեղ վատ լինի, որ իրենց լավը երևա, դա տեռոր է այսօրվա թավշյա հեղափոխության նկատմամբ։

Սրա հետևում նախորդ ռեժիմը՝ Քոչարյանը, Սերժն են կանգնած։ Բա փողերը որտե՞ղ պետք է ծախսեն, անում են, որ ժողովուրդը նորից իրենց հետևից գնա, էս ամբողջն իրենց արածն է»,․-ասաց նա։

Միաժամանակ՝ նա ասաց, որ իրականում դրանք ինքնասպանություններ չեն, սպանություններ են։

«Թող քննություն վարեն՝ բացահայտեն, ամեն դեպքում կրկնում եմ, որ զորամասի հրամանատարի մոտ նման դեպքեր են լինում, էդ զորամասի հրամանատարին պետք է գնդակահերն»։

Оцените статью
error: Content is protected !!