Արցախում դադարեցվել են հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

ԼՈՒՐԵՐ

Արցախի Հանրապետության բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և

համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված՝ բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով ԱՀ

առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը 2020 թվականի

փետրվարի 21-22-ը ներառյալ դադարեցնել հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը:

Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:

ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի խոսքով՝ հիվանդությունը առավել վերահսկելի դարձնելու նպատակով Արցախի

Հանրապետության առողջապահության նախարարի կողմից արձակվել է հրաման, նախարարության ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-

պոլիկլինիկական բաժանմունքներում փետրվարի 22-ի ոչ աշխատանքային շաբաթ օրը համարել աշխատանքային օր և աշխատանքները կազմակերպել մինչև ժամը 15:00-ին:

Նշվում է, որ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանն ասել է, որ հնգօրյա

աշխատանքային ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ին բաց թողնված պարապմունքները կազմակերպվելու

են փետրվարի 29-ին՝ շաբաթ օրը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթով աշխատող ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ի և 22-ի բաց թողնված պարապմունքները՝ հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

Оцените статью
error: Content is protected !!