Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևա՞նք է անցնելու. Ստեփան Դանիելյան

ԼՈՒՐԵՐ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «- Երբ հասարակությունը արհեստականորեն բաժանվում է սևերի ու սպիտակների (ոչ թե քաղաքական ուժերն, այլ, շեշտում եմ՝ ժողովուրդը),

— երբ գեներալները հայտարարվում են հանցագործներ (ոչ թե կոնկրետ գեներալները, որոնք դատարանի կողմից այդպիսի դատավճռի են արժանացել),

— երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ կան գեներալներ, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել ու պարտվել, որպեսզի քաղաքական իրավիճակ փոխվի ու այդպիսիք չեն բացահայտվում ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար,

— երբ պատերազմի գոտում գտնվող 150 հազարանոց բնակչությանը ներքաղաքական պառակտման են ներքաշում, դա անվանելով ժողովրդավարություն,

— երբ թույլ են տալիս, որ Հայաստանից Արցախ բախտախնդիրներ ներթափանցեն իրենց աբսուրդ գաղափարներով ու անեն, ինչ ցանկանում են,

— երբ երկրի ղեկավարն առանց դատարանի որոշման մարդկանց հանցագործ է հայտարարում, երբ խոսքը կորցնում է իր արժեքը՝ առանց դրա համար պատասխանատվության,

— երբ Արցախի նախագահի գլուխը հրապարակայնորեն «ջարդում» են ու մնում անպատիժ,

— երբ իրապաշտպանները դառնում են իշխանամետ քարոզիչներ, իսկ քաղաքական գործիչները՝ իրավապաշտպաններ,

— երբ «հեղափոխությունը» չի վերջանում ու անընդմեջ ցնցումներ են,

— երբ հատուկ ծառայությունների բարձր ղեկավարներն ինքնասպանություններ են գործում, իսկ դատարանները շրջափակվում են իշխանության մյուս ճյուղերի կողմից,

— երբ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս է ընթանում,

— երբ օրենքն ընտրողաբար է գործում,

— երբ սահմանադրությունն այլևս չի գործում,

— երբ բանականությունը կապիտուլյացիայի է ենթարկվում,

— երբ, երբ, երբ ….

Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևա՞նք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելո՞ւ, օրինականությունը կգործի՞, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն։.

Оцените статью
error: Content is protected !!