Տաթևիկ Ռևազյանի պատասխանները հունից հանեցին Միքայել Մելքումյանին․ Տեսանյութ

ԼՈՒՐԵՐ

Այսօր Աժ-ում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին՝ ազգային ավիափոխադրողի գործարկան մասին։

Պատգամավորը նշեց, որ իր կարծիքով ավիափոխադրման ոլորտում գերխնդիրն այն է, որ Հայաստանը վարի ինքնուրույն քաղաքականություն, այլ ոչ թե կախվածություններ ունենա։

«Ինչպես եք վերաբերում ազգային ավիափոխադրողի գործարկանը։ Հակված եմ մտածելու, որ եթե լորտում ուզում ես ինքնուրույն քաղաքականություն վարել, ապա պիտի ունենաս ազգային ավիափոխադրող՝ նախ խթանելու տուրիզմի զարգացմանը, երկրորդ՝ ինչու են դեպի Երևան թռիչքները գիշերով»,- հարցրեց նա։

Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ իր համար տարօրինակ է, որ հարց է առաջանում՝ արդյոք պետք է մեզ ազգային ավիափոխադրող, թե ոչ։

«Հարցն այն է՝ արդյոք կարող ենք ստեղծել ավիափոխադրող, որը դիմադրի մրցակցությանը։ Այսինքն՝ որպես պետություն, օրինակ, պատրաստ ենք, որ մեր ավիափոխադրողը կիսադատարկ թռչի, պատրա՞ստ ենք ծախսը կրել։ Լավ բանակցություններ վարելու համար հարկավոր է 200-300 օդանավ»,-  ասաց Ռևազյանը։

Մելքումյանն արձագանքեց․«Միանշանակ, չեմ կիսում ձեր կարծիքը։ Եթե պետություն ենք, պետք է արտոնություն տանք։ Ինչ վերաբերում է մասշտաբին, կարող է 30-45-ով էլ լինել»։

Անդրադառնալով գիշերային թռիչնքերին՝ Ռևազյանը նշեց՝ բոլորս գիտենք, որ Հայաստանի շուկան եղել է տրանզիտով ուղևորի շուկա։ Նա բացատրեց, որ այս քաղաքականության արդյունքում ուղևորը չի ուշանում երկրորդ թռիչքից։

«Պատկերացրեք՝ ցերեկով թռնեք դեպի Վիեննա, բայց ձեր երկրորդ թռիչքը լինի առավոտյան․դուք կկորցնեք մեկ ամբողջ օր։ Ավիաընկերության համար, իրականում,  ավելի թանկ է գործել գիշերը։ Եթե դուք մտածում եք, որ Հայաստանին նեղացնելու համար են դա անում, դրա հետ որևէ կապ չունի»,- պատասխանեց Ռևազյանը՝ առաջացնելով Մելքումյանի բուռն արձագանքը։

Оцените статью
error: Content is protected !!