Սպասելի էին Սուրենին քաղաքականապես փչացնելու Նիկոլի քայլերը. Բաբկեն Հարությունյան

ԼՈՒՐԵՐ

 

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պապիկյան Սուրենը աշխատող, բայց թույլ նախարար է և իշխանության` խիստ հազվադեպ ադեկվադ ներկայացուցիչներից մեկը:

Գոնե մինչ այսօր Սուրենը` ի տարբերություն բազմաթիվ իրենցքայլականների, տարբերվում էր քաղաքական զսպվածությամբ: Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլը հարմար առիթ գտել` Սուրենին ներքաշելու էժանագին շոուների դաշտ: Սպասելի էին, նույնիսկ ուշացած` Սուրենին քաղաքականապես փչացնելու Նիկոլի քայլերը, չէ որ ոչ ադեկվատ վարչապետի ֆոնին չեն կարող լինել քիչ թե շատ ադեկվատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Տեսնենք՝ Նիկոլը հաջորդն ում է փչացնելու»:

Оцените статью
error: Content is protected !!