Երբ միայն բարեկամական կապերի շնորհիվ պատգամավոր դարձած անձն այդպես էլ չի դառնում քաղաքական գործիչ. Գ. Գորգիսյան

ԼՈՒՐԵՐ

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ միայն բարեկամական կապերի շնորհիվ պատգամավոր դարձած անձն այդպես էլ չի դառնում քաղաքական գործիչ, չի սովորում ճիշտ գրել նույնիսկ գործընկերների ազգանունները, բայց վստահորեն սկսում է ատելության քարոզ, թերևս չհասկանալով՝ ինչպես և ինչու է տեղի ունեցել հեղափոխությունը։
Հիմա դե արի ու էս մարդկանց հատ-հատ բացատրի, թե ինչ է բազմակարծությունը, քաղաքական բազմազանությունը, քաղաքական բանավեճը և քաղաքական երկխոսության մշակույթը։
Մեկ տարուց ավել է՝ իշխանություն են, բայց, չկարողանալով զգալի ձեռքբերումներ գրանցել որևէ ոլորտում, դեռ ընդդիմություն են խաղում նախորդ իշխանություններին։ Ու քանի որ իրենց պատկերացրած քաղաքական դաշտում կարող է լինել միայն մեկ ընդդիմություն, բոլոր նրանք, ովքեր իրենց հետ համաձայն չեն, ուրեմն՝ անպայման նախկինների կողմից են։
Միասին անցած ճանապարհի համար անկեղծ ամաչելուց առաջ, լավ կլիներ հիշել, թե ինչպես, Վանաձորում մեծ աղմուկով տապալվելուց հետո, եկաք մեր դուռը՝ դաշինք կազմելու խնդրանքով։
Հարգելիներս, ձեզ 73% ձայն են տվել, որ առաջ շարժվեք ու երկիրն էլ առաջ տանեք, ոչ թե անվերջ շոուներով կռիվ տաք անցյալի ուրվականների դեմ»։.

Оцените статью
error: Content is protected !!