Զզվելի է։ Խոսում են բոլորը։ Ինչ ուզում են՝ ասում են, երբ ուզում են՝ ասում են.

ԲԼՈԳ

Լիզա Ճաղարյանը իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել.

Զզվելի է։
Խոսում են բոլորը։ Ինչ ուզում են՝ ասում են, երբ ուզում են՝ ասում են։ Հերոս ազատախոսներ են նույնիսկ ժամանակին իշխանավորների վարորդների ստվերից տակները թրջողները։ Հայհոյում են, ծաղրում են, ընտանիքի սրբության մասին ճռճռան ճառեր ասողներն իրենց անլվա քիթը խոթում են ուր ասես՝ չխնայելով նույնիսկ մանկահասակ երեխաներին։
Տո՛, սա ջհանդամ։
Հետն էլ իրենք իրենցից հերոս են կերտում. տեսե՛ք-տեսե՛ք՝ հիմա էնքան դժվար բան է անկաշկանդ բարբաջելը, բայց իրենք ահա՛ համարձակվում են բարբաջել՝ խաչվելու, սպանվելու, մորթվելու, ձերբակալվելու եւ եսիմէլինչ արհավիրքներն արհամարհելով։
Սխալ գրեցի վերեւում. զզվելի չէ, սրտխառնուքի աստիճան ծիծաղելի է։

Оцените статью
error: Content is protected !!