Ես չեմ ուզենա ասել, չնայած շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց դադարում է. Նիկոլ Փաշինյան

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման մասնակիցներից մեկը ներգաղթի ու արտագաղթի մասին հարց է ուղղել աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Դուք խոսեցիք Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին, իսկ արդյո՞ք դրանց արդյունքում ներգաղթն ավելացել է։ Հայտնի է, որ հայերը սփռված են աշխարհով մեկ, դուք ունեք մեծ սփյուռք, իսկ կա՞ն տվյալներ ներգաղթի մասին եւ որքան հայեր են այս ընթացքում արտագաղթել Հայաստանից», հարցրել է մասնակիցներից մեկը։

«Ներգաղթի մասին ասեմ, որ շատ կարեւոր լուրեր կան. 2018 թվականից ի վեր Եվրամիության տարածքում կարգավիճակ փնտրող Հայաստանի քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից ավելի», ասել է ՀՀ վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ. մայիսից հետո ՀՀ քաղաքացիների թիվը, որոնք ԵՄ տարածքում փախստականի կարգավիճակ են փնտրում, կրճատվել է մոտ 60%-ով եւ ամեն տարի շարունակում է կրճատվել։

«Եվ մենք, 2018-ից ի վեր, Հայաստանի քաղաքացիների մուտքի եւ ելքի դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019 թվականը մենք ամփոփել ենք հետեւյալ արդյունքներով. ՀՀ 10 հազար քաղաքացի ավելի շատ է մուտք գործել, քան դուրս եկել։ Եվ այն պրոցեսները, որոնք 2018 թվականի մայիսից հետո տեղի են ունենում Հայաստանի անշարժ գույքի շուկայում եւս մեկ անգամ գալիս են դա ապացուցելու։ ՀՀ-ում անշարժ գույքի գներն այնքան են աճում, որ մարդիկ նույնիսկ սկսում են դժգոհել, որովհետեւ վարձակալության գներն էականորեն բարձրացել են, հիպոթեկային վարկերի ծավալը 2017 թվականի համեմատ աճի կրկնապատկման տեմպեր է ցույց տալիս։ Եվ այո, մենք հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի։ Ես չեմ ուզենա ասել, չնայած շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց դադարում է։ Դա ինձ համար ակնհայտ է, եւ թվերը դա են ցույց տալիս», ասել է Նիկոլ Փաշինյանը։

Оцените статью
error: Content is protected !!