Արթուր Վանեցյանի աջակիցները հավաքվում են փակ խմբում. Ինչ է կատարվում

ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքում ակտիվացել է:

«Հայկական ժամանակ»-ի սկանադալային հոդվածից հետո՝ այսօր ֆեյսբուքում երկու էջ է բացել «Արթուր Վանեցյանի աջակիցներ» անունով:

Ի դեպ, մեկը փակ խում է, որտեղ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ: Փակ խմբում արդեն կա 65 հոգի:

Հիշեցնենք, որ երեկ ՀԺ-ի հոդվածից հետո Փաշինյան-Վանեցյան հարաբերական անդորրը կրկին ընդհատվեց:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթը գրել էր, որ Արթուր Վանեցյանը Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի անվան հետ կապված կեղծ լուրեր է տարածել:

Ինչպես նաեւ ցանկացել է պետական հեղաշրջում կատարել:

Թեմային անդրադարձել է նաեւ Արթուր Վանեցյանը՝ տեղեկույունները համարելով սուտ:

Կրքերը, սակայն չեն հանդարտվում: Փաստորեն, Վանեցյանի աջակիցները հավաքվում են փակ խմբում:

Оцените статью
error: Content is protected !!