Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ներողությունը 1։9 հաշվով պարտությունից հետո․ տեսանյութ

ԼՈՒՐԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Արթուր Սարկիսովը,

Էդգար Բաբայանն ու Հովհաննես Համբարձումյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո Պալերմոյում մեկնաբանել են կատարվածը։

«Խայտառակություն էր, պետք է աշխատել եւ շտկվել։ Բարդ է ասել, թե ինչ տեղի ունեցավ։ Ֆուտբոլ է, ամեն ինչ լինում է»,- նշեց Արթուր Սարկիսովը։

«Շատ ուժեղ թիմի դեմ էինք խաղում, բայց դա չի նշանակում, որ 1։9 հաշվով պետք է պարտվենք։ Շատ ներողություն ենք խնդրում, կփորձենք, որ այլեւս այսպիսի բան չլինի»,- նշեց Էդգար Բաբայանը։

«Արագ գոլերը քանդեցին բոլոր ծրագրերը։ Խայտառակ խաղ, խայտառակ հաշիվ՝ այդքանը կարող եմ ասել։

Թույլ էին տալիս խաղալ, բայց մենք կանգնեցինք երրորդ գոլից հետո։ Ներողություն բոլոր երկրպագուներից, շատ վատ խաղ, շատ վատ արդյունք։ Այսօրվա խաղը ցույց տվեց, որ չենք կարող խաղալ հինգ պաշտպաններով»,- ասաց Հովհաննես Համբարձումյանը։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեկնաբանությունները #Euro2020 #Armenia #Italy

Опубликовано NEWS.am Sport Понедельник, 18 ноября 2019 г.

Հիշեցնենք, որ սա ամենախոշոր հաշվով պարտությունն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ։

Եվրո-2020-ի J խմբում Հայաստանի թիմը գրավեց նախավերջին տեղը՝ հետ թողնելով միայն Լիխտենշտեյնին։

Տեսանյութը՝ ստորև․

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեկնաբանությունները #Euro2020 #Armenia #Italy

Опубликовано NEWS.am Sport Понедельник, 18 ноября 2019 г.

Оцените статью
error: Content is protected !!