Տղամարդու կողմից հղի կնոջը մինչև գիտակցությունը կորցնելը ծեծելու սարսափելի կադրերը հայտնվել են համացանցում

ԼՈՒՐԵՐ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել հղի կնոջը այնքան, մինչև նա կորցրել է գիտակցությունը: Դեպքը տեղի է ունեցել տրամվայում:

Ինչպես տեղեկացրել են քննչական վարչությունից, տղամարդն առանց պատճառի սկսել է հարվածել իր կողքը նստած անծանոթ հղի կնոջը:

Կինը փորձել է պաշտպանվել և նույնպես հարվածներ է հասցնել: Ի վերջո, նա ուշագնաց է եղել և վայր ընկել:

Մյուս ուղևորները հասել են օգնության: Կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ տղամարդը ձերբակալվել է: 41-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Տեսանյութը դիտեք ստորև․

Оцените статью
error: Content is protected !!