Մոնթեն կռազի շոֆեր չի եղել , մոտն էլ չի հավաքել մի քանի հոգի բիջ

ԼՈՒՐԵՐ

Վերջերս որոշ շրջանակներ իրենց խելքով մի թեզ են առաջ քաշում: Պնդում են էն , թե Վիտալի Բալասանյանն ու Մոնթե Մելքոնյանը հավասար մարդիկ են: Բացի դրանից, որպես ավելի արժանահավատ ցույց տալու համար, մի հատ էշ հարց են տալիս ՝ ինչ է արել Մոնթեն, որ չի արել Վիտոն:

Ամեն նորմալ մարդ, իհարկե էս էշ հարցին կարող է մի 3 ժամ պատասխանել , բայց ես շատ կարճ կասեմ : Մոնթեն էն տղեն ա , որ հային պաշտպանել ա Լիբանանում , Ֆրանսիայում , Ամերիկայում ու Արցախում:Մոնթեն կռազի շոֆեր չի եղել , մոտն էլ չի հավաքել մի քանի հոգի բիջ , անունը դրել ազգային-ազատագրական պայքար ու գնացել թալանել ու կեղեքել թե սովորական ադրբեջանցիներին , թե հայերին :

Մոնթեն եթե չզոհվեր , ապա էտ դեպքում էլ չէր դառնա Վիտալի Բալասանյան կամ Մանվել Գրիգորյան : Շատ հավանական է Ժիրայր Սեֆիլյանի նման մի քանի անգամ բանտերը խցկեյին , էնտեղից էլ կամ դուրս կգար կշարունակեր իր պայքարը կամ էլ նրան էլ Միայնակ Գայլի նման ծեծելով կսպանեին :

Վերջին հաշվով նրան էլ կվիճակվեր մոտավորապես Ալեք Ենիգոմշյանի ու Վազգեն Սիսլյանի ճակատագրերի նման ճակատագիր : Նա հաստատ Վիտալի Բալասանյանի նման չէր քծնի ոչ մի իշխանության , ոչ էլ հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից բացի այլ շահեր կսպասարկի :

Քանի հոգի է պատկերացնու՞մ , որ Մոնթեն իջներ քաղաքական գզվռտոցների մակարդակի ու որ նրա խոսքը ավելի ծանր հնչելու համար նա մանիպուլացներ իր անցած ճանապարհով :Մոնթեն միայն Արցախում կռված Մոնթեն չէ :

Մոնթեն իր կյանքով ցույց է տվել , իր կյանքի ամեն հատվածում ապրել է հանուն հայի ու հայ պետության :

Մոնթեին ոչ միայն Վիտոն կամ Մանվելը հավասար չեն , չեն էլ լինի , այլև հայոց պատմության մեջ էլ նրա նման շատ քիչ կան , անգամ եթե կան , էն պատմության , որտեղ Վիտոն կմտնի որպես Քոչարյանի պաշտպան , իսկ Մանվելը կմնա , որպես զինվորից գողացող հրամանատար ու Էջմիածնի տռասը փակած գեներալ , որ նստի հարբած ընկերոջ հետ նառդի խաղա :

Оцените статью
error: Content is protected !!