Ես, ուղղակի զզվում եմ ձեզանից․ Ես արդեն հաղթել եմ ձեզ

ԼՈՒՐԵՐ

Ես, ուղղակի զզվում եմ ձեզանից․ Ես արդեն հաղթել եմ ձեզ․ ուշագրավ․․․

Մելինե Դալուզյանի մասին խոսակցությունները ոչ մի կերպ չեն հանդարտվում․․․

Հատկապես այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանն իր անձանական հովանավորության տակ վերցրեց սեռափոխված՝ ՀՀ անձանգրից, հրաժարված Մելին, կրքերն էլ ավելի բորբոքվեցին․․․

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, համարեց, որ Մելինեի դեմ ուղղված այդ բողոքները կրել են բացառապես ուղորդված բնույթ, և որ իրականում այդ հակահեղափոխական քայլ է․․․

Անշուշտ, չենք կարող ժխտել, որ Փաշինյանի ասածի մեջ կա ճշմարտություն, բայց և չենք կարող անտեսել այն պարզ հանգամանքը, որ հանրության գերակշիռ մասն իր դժգոհությունն էր հայտնում՝ առանց որևե արտաքին ու արհեստական գործոնների․․․

Մելինե Դալուզյանն, իսկապես լավ մարզիկ է, սպորտային ասպարեզում ունի բազում արժանիքներ, որի համար հայ ժողովուրդը շնորհակալ է եղել նրան և ոչ մի հետապնդում նրա անձի շուրջ չի եղել, չի եղել նաև հանրային պարսավանք․․․

Ու չեր էլ լինի, եթե մի օր մեր ԿԳՄՍ նախարարը չորոշեր հարկատուների հաշվին՝ Մելինեի սեռափոխությանը նվիրված․ կրկնում եմ՝ սեռափոխությանը, ոչ թե կարիերային կամ նվաճումներին, 20 միլիոն չհատկացներ․․․

Եթե անգամ, Մելինեն սեռափոխված չլիներ, եթե անգամ նա լիներ խիստ ավանդապաշտ, եթե անգամ նա ամեն օր գնար եկեղեցի, ապա այդ պարագայում ևս արդարացված չէր լինի այդ հատկացումը․․․

Մելինեն, այո, լավ մարզիկ է, սակայն մինչև Մելինեն, կա առնվազն մի քանի անուն, ովքեր ավելի մեծ դեր ունեն մեր սպորտի զարգացման մեջ, ովքեր ավելի շատ մեդալներ ու հաղթանակներ են նվիրել հայ ազգին․․․

Փաշինյանն ասում է թե ապերախտ կառավարություն կհամարեր, եթե չֆինանսավորեր այդ ֆիլմը․․․

Պարոն Փաշինյան, այդ դեպքում, թույլ տվեք ապրեախտ համարել մեր կառավարությանը, քանի որ բացի սպորտսմեններից, շատ այլ նվիրյալներ ունենք, որոնց ոչ մի կերպ չի արժեվորել մեր կառավարությունը․․․

Կառավարությունը չգիտեմ, սակայն ԿԳՄՍ նախարարությունում, վստահաբար, ապերախտներ շատ կան․․․

Բացի այդ, հարգելի պարոն Փաշինյան, արդեն մի քանի օր է, ինչ բացահայտ ծաղրում եք Ձեր ընտրողներին, Ձեզ իշխանության բերողներին․․․

Անձամբ ես, դեռևս ուզում եմ հավատալ, որ չեմ սխալվել իմ ընտրության մեջ։ Գիտեք, պարոն վարչապետ, երբ մերժեցինք նախկիններին, չարեցինք այդ զուտ այն պատճառով, որ փորներս կուշտ լինի, տեղներս էլ տաք․․․

Արտագաղթողների մեծ մասը հեռանում էր ոչ թե, որ ֆինանսապես անկարող էր գոյատևել, այլ նրա համար, որ հիասթափված էր՝ արդարության պակասից ու նախկինների բարոյական արժեքներից․․․

Մի գրոշ անգամ չարժե, եթե օրինակ տրանսգենդերի մասին ֆիլմ նկարելու դիմաց՝ որոշ կառույցներ մեզ ֆինանսական հսկայական աջակցություն ցուցաբերեն․․․

Մենք սուրբ չենք։ Ինքս երբեմն լսում եմ ռաբիս երաժշտություն, նայում եմ անվորակ ֆիլմեր, ու հաղորդումներ, սակայն ամենևին հպարտ չեմ դրա համար․․․

Ինքս ունեմ ծանոթ մարդ, ով ծիծակ կոշիկ էր հագնում, բայց հավատացեք, որ այդ ծիծակ կոշիկով մարդը՝ որպես անձ, ավելի մեծ արժեք ունի, քան ՀՀ քաղաքացիությունից հրաժարված ու իր անձնական կյանքը հարմար դասավորած անձը․․․

Ես կգերադասեմ՝ շուրջս տեսնել ծիծակ կոշիկ հագնող մարդկանց, քան սեռափոխված իրենց ազգությունից հրաժարված արարածների․․․

Եվ հետո, ի՞նչ պարտադիր է համեմատության մեջ դնել։ Երկուսն էլ մերժելի բաներ են․․․

Մելիեն իր համար հանգիստ ապրում էր, ու եթե նա իրեն նեղված զգա հայ ազգից, ապա հավատացեք, որ դրա մեղավորներն առաջին հերթին Ձեև գերժամանակակից նախարարներն ու  պաշտոնյաներն են։ Պետք չէր, գնար նման քայլի․․․

Հարգելի վարչապետ, կրկնում եմ, որ ես հավատում եմ Ձեզ, ես հպարտ եմ, որ մենք քաղաքական ասպարեզից վերջապես վռնդեցինք քոչարյանասերժական շայկան, հույս ունենանք, որ լևոնականների հերթև ևս կգա։ Հպարտ եմ, որ ունենք Ձեզ պես մտահոգ ու բանիմաց ղեկավար, բայց հավատացեք, որ մարդիկ սխալական են ու երբեմն, պետք էվերանայել որոշումները․․․

Մի պարհ վերանանք քաղաքականությունից։ Փաստացի ունենք խնդիր ու այդ խնդիրը բարոյական հարթության վրա է․․

Մոռանանք քաղաքական գործիչներին, որոնց քննադատությունների մեծ մասը զուտ աչոկ հավաքելու համար է արվում, բայց իրականում չունեն ոչ մի արժեք․․․

Հասկանանք մի պարզ բան, որ փաստորեն սեռափոխված, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, 2-ր կարգի մարզիկը հաղթեց բոլորիս ու ես․․․

եթե Մելինեի, կամ Մելի տեղը լինեի՝ առանց վարանելու կասեի, որ Ես զզվում եմ բոլորիցդ, ես հաղթել եմ ձեզ, քանի որ․․․

Ձեր իսկ նախարարների քայլերի պատճառով ստեղծված այդ վերաբերմունքը Մելի շուրջ, չի կարող միակողմանի լինել, հատկապես այն դեպքում, երբ վերջինս վաղուց է հրաժարվել Հայաստանից․․․

Оцените статью
error: Content is protected !!