Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես..․ Գիտեմ, հոգսերը շատ են, շատ են դարդերը․․․

ԼՈՒՐԵՐ

Տարոն Չախոյանը իր  ֆեսբուքյան էջում գրել է․

Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես…

Գիտեմ, երբեմն նեղսրտում ես, ամեն բան չէ, որ քո սրտով է…

Գիտեմ, երբեմն նեղվում ես, ամեն բան չէ որ արդարացնում է սպասելիքները…

Գիտեմ, երբեմն մենակ մնալ ես ուզում, իրականությունից կտրվել ես ուզում…

Գիտեմ, հոգսերը շատ են, շատ են դարդերը…

Գիտեմ, տարիներով չլուծված խնդիրները շատ են… պահանջատերերն են շատ…

Գիտեմ, մարդիկ 30 տարի չլուծված խնդիրների լուծումը մի քանի օրում են պահանջում…

Գիտեմ, սադրիչներն ու դավաճաններն են շատ…

Շատ են անգամ սեփական թիմակիցների սխալները, որոնց պատասխանատվությունն ամբողջովին վերցրել ես քո վրա…

Գիտեմ, քչերին կարող ես վստահել, ամեն մեկը չէ, որ կմնա կողքիդ…

Մեկ-մեկ նույնիսկ կթվա, որ մենակ ես, բայց դու ՄԵՆԱԿ ՉԵՍ, ինչպես մենակ չէիր հեղափոխության օրերին…

Մենք քեզ հետ ենք, ԵՍ եմ քեզ հետ…

Ու ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Оцените статью
error: Content is protected !!