Սարսափելի դեպք. Կախվել է 2 անչափահաս երեխաների հայրը

ԼՈՒՐԵՐ

Երիտասարդ տղամարդու դին հայտնաբերել են գերեզմանատանը։ Նրա կինը երրորդ երեխային է սպասում։


ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյուղերից մեկի գերեզմանատանը 26-ամյա մի երիտասարդ է կախվել։

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները
Երիտասարդին կախված տեսած անձը զանգահարել է շտապօգնություն։

Ժամանած խումբն արձանագրել է, որ նա մահացած է, տեղեկությունը հաղորդել է իրավապահներին։ Ըստ որոշ լուրերի՝ երիտասարդը կախվել է հակի թելով։

Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա, կինն էլ հղի է․ շուտով կծնվի երրորդ երեխան։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն քննության արդյունքում։

Оцените статью
error: Content is protected !!