«Կներես, պիտի ինքնասպան լինեմ․․․»․Ու՞մ է վերջին անգամ զանգել այսօր ինքնասպան եղած 28-ամյա երիասարդը․ Մանրամասներ

Без рубрики

Շիրակի մարզի Առափի համայնքում երեկ ժամը 14․30-ի սահմաններում տատիկի ու պապիկի գերեզմանոցում ինքնասպան է եղել 28-ամյա մի երիտասարդ։

Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանն Aravot.am-ին ասաց, որ երիտասարդը իրենց գյուղի թոռ է․ մայրն Առափիից է։ Գյուղապետի տեղեկացմամբ, նրանք բնակվում են Գյումրիում, նա երկու երեխաներ ունի՝ մի տղա, մի աղջիկ, 2-3 ամսից էլ կծնվի նաև երրորդը

«Ոչ մի պատճառ հայտնի չէ, թե ինչու գնաց նման քայլի, ոչ մի թուղթ չի գրել, թե ինչու է իրեն սպանում։ Եկել է մորական տատի, պապի գերեզմանոցում նստել, մի բաժակ էլ երևի օգտագործել է, զանգել է մորը, ներողություն է խնդրել, որ պիտի ինքնասպան լինի ու վերջ։

Էդքան բան գիտենք։ Ինքն աշխատող տղա է, ստույգ չգիտեմ ՝ Գյումրիում որտեղ է աշխատում: Որ ասես ընտանիքում պրոբլեմ կա, չկան պրոբլեմներ: Որ ասես պարտքերի մեջ թաղված են, դրանից դրդված ինքն իրեն սպանեց, չկա նման բան․․․

 


Չորս եղբայր են, ինքը երկրորդն է, մեծը հիմա Ռուսաստանի Դաշնությունում է աշխատում, իրենից փոքրերն էլ բանակում են ծառայում՝ Արցախում են։ Խելոք-շնորհքով մարդիկ են, հայրը նորմալ մարդ է, մայրը շնորհքով կին է, աշխատող, թասիբով մարդիկ են, թե ինչու նման քայլի գնաց, մարդու ուղեղի մեջ չի մտնում։

Որ ասես լուրջ բան է եղել արանքում, չկա նման բան, երկու օր է՝ հետաքրքրվում ենք ծանոթներից, ընկերներից: Չկա որևէ մեկը, որ ասի՝ ինքը խնդիր ուներ, դրա համար ուզեց կյանքին վերջ դնել։ Հնարավոր է մի երկու բաժակ օգտագործել է, դյուրագրգիռ է դարձել, ո՞վ իմանա։

Оцените статью
error: Content is protected !!