«Ես ամեն ինչի լավին սիրահար եմ». Գագիկ Ծառուկյանի պատասխանը լրագրողին

ԼՈՒՐԵՐ

«Ես ամեն ինչի լավին սիրահար եմ». ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց մեր հարցին, թե արդյո՞ք «գոլդ» համարների սիրահար է:

Տեղեկացրել ենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իրենով է արել 111 HH 11 պետհամարանիշը, որն, ըստ ընդունված կարգի, պետք է պատկաներ նույն խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին:
Ծառուկյանն անհարմար համարեց այս թեմայով խոսելը. «Լավ, անհարմար ա, աչիկ ջան, Աբովյանին (ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան-խմբ.) հարցրեք, դա ինձ հետաքրքիր էլ չի՝ ինչ են տվել»:

Արման Աբովյանը մեր զրույցում ասաց, որ ամեն բան արվել է օրենքով, կարգով. «Գոյություն ունի նորմալ պրակտիկա, երբ որ պատգամավորները դիմում են աշխատակազմին, խնդրելով այս կամ այն համարը փոխանցել: Ես էլ, օրինակ, իմ համարը փոխանցել եմ իմ օգնականին»,- ասաց Աբովյանը:

Երբ նկատեցինք, որ Ծառուկյանն էլ ունի համար (089), ինչո՞ւ է իր համարից հրաժարվել, Հայրապետյանինը վերցրել, Աբովյանը պատասխանեց. «Պարոն Ջանիբեկյանը, ըստ ընդունված կանոնակարգի, համապատասխան գրությամբ դիմել է, որ ուզում է փոխանցել, այսքան բան: Պարոն Ծառուկյանը մեր խմբակցության լիդերն է եւ, հնարավոր է, մեր պատգամավորներից մեկը ժեստ է արել»:

Оцените статью
error: Content is protected !!